Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Արթրոզ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
1. Ծնկան հոդի արթրոզ և արթրիտ, ինչո՞ւմն է տարբերությունը:
Արթրիտը հոդի բորբոքումն է, իսկ արթրոզը հոդի ձևախեղումն է, աճառների մաշվածությունը և այլն: Ներկայում արթրոզը և արթրիտն այլևս չեն առանձնացվում, խոսվում է արթրոզո-արթրիտ հիվանդության մասին, որն իր մեջ ներառում է և աճառների մաշվածությունը և բորբոքումը, քանի որ արթրոզի դեպքում միշտ էլ հոդը այս կամ այն չափով բորբոքվում է: Իհարկե, կան առանձին սպեցիֆիկ արթրիտներ, օրինակ` ռևմատիկ, պատանեկան արթրիտներ, որոնք հետագայում կարող են բարդանալ և բերել արթրոզոարթրիտի, դեֆորմացնող արթրոզի և այլն:
Օստեոարթրոզը լինում է առաջնային և երկրորդային: Առաջնայինը լինում է նաև ինվոլուտիվ, տարիքային, երբ տարիքի հետ օրգանիզմը, բնականաբար, նաև հոդերը մաշվում են այսինքն`երկրորդային օստեոարթրոզն առաջանում է վնասվածքների և տարբեր հիվանդությունների (աուտոիմուն, մետաբոլիկ խանգարումներ) հետևանքով: Կախված այն առաջացնող պատճառից, երկրորդային արթրոզները կոչվում են հետտրավմատիկ, աուտոիմուն և այլն: Գոյություն ունեն նաև դիսպլաստիկ արթրոզներ, որոնք կապված են հոդերի զարգացման և դիսպլաստիկ խնդիրների հետ:
2. Ի՞նչ պատճառներով կարող է ցավ առաջանալ ծնկան հոդում:
Ծնկան հոդում ցավերի պատճառները շատ են. տարբեր վնասվածքներ, կապանների, մենիսկների վնասվածքներ, տարբեր տեսակի հոդային հիվանդություններ՝ ռևմատիզմ կամ այլ համակարգային հիվանդություններ, զանազան ուռուցքներ, արթրոզներ, արթրիտներ:
3. Ի՞նչ ախտանիշներով են արտահայտվում արթրիտը և արթրոզը:
Բոլոր օրթոպեդիկ հիվանդների մոտ առաջին ախտանիշը ցավն է, հաջորդը` այտուցվածությունը, հոդի դեֆորմացիան և ֆունկցիայի խանգարումը, արթրիտների ժամանակ` բորբոքման հետևանքով արտահայտված հիպերեմիան (կարմրությունը): Բորբոքման ժամանակ հատկանշական է հինգ ախտանիշ. ցավը այտուց, տեղային տաքություն, կարմրություն և ֆունկցիայի խանգարում: Արթրոզի դեպքում էլ վերոնշյալ ախտանիշներից շատերն առկա են:
4. Ո՞ր ախտանիշների դեպքում է անհրաժեշտ դիմել օրթոպեդին:
Բոլոր վերը նշված ախտանիշների դեպքում պետք է անպայման դիմել օրթոպեդին:
5. Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում ծնկան հոդի արթրոզի ժամանակ:
Առաջինը ռենտգենոգրաֆիան է, որը բավականին տեղեկատվական է` պարզելու ոսկրերի վիճակը, հոդի դեֆորմացիայի աստիճանը, կիստոզ օջախների առկայությունը և այն: Ավելի խորը հետազոտություն է համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ), որը թույլ է տալիս ստանալ տարածաչափական պատկեր: Ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ) նույնպես բավականին , ՄՌՏ տեղեկատվական է բորբոքման դեպքում: Կարելի է արթրոսկոպիկ վիրահատությունն օգտագործել որպես ախտորոշիչ մեթոդ, երբ տեսախցիկով ուսումնասիրվում է հոդը` ներսից, իսկ անհրաժեշտություն դեպքում շարունակվում է որպես վիրահատություն՝ հոդի խնդիրը շտկելու համար: Արթրիտների ժամանակ կատարվում է նաև արյան հետազոտություն:
6. Ի՞նչ կոնսերվատիվ և վիրահատական բուժման սկզբունքներ են գործում ծնկան հոդի արթրոզի ժամանակ:
Կոնսերվատիվ մեթոդները բաժանվում են երկու խմբի՝ դեղորայքային և ոչ դեղորայքային: Ոչ դեղորայքային մեթոդներն են` առողջ ապրելակերպը, ծանրաբեռնվածություններից խուսափելը, քաշի կարգավորումը, քանի որ ծանր քաշը արթրոզների դեպքում համարվում է առաջնահերթ խնդիր հաջորդը է: Դեղորայքային բուժման ցանկում ստերոիդային և ոչ ստերոիդային դեղերն են, աճառներն ամրացնող երկարատև (մինչև 6 ամիս) ընդունման խոնդրոպրոտեկտորները: Կատարվում են ներհոդային ներարկումներ՝ հիալուրոնատներ, որոնք ներկայում լայնորեն կիրառվում են: Սակայն պետք է հաշվի առնել, որ դրանք ոչ բոլոր արթրոզների ժամանակ են ցուցված և արդյունավետ: Օրինակ երրորդ և չորրորդ աստիճանի արտահայտված արթրոզների ժամանակ դրանք քիչ արդյունավետ են: Այդ պատճառով պետք է առաջնորդվել այդ ներարկումների հստակ ցուցումներով:
Բուժման մյուս տարբերակը վիրահատականն է: Արթրոզի առաջին աստիճանի դեպքում, եթե զուգահեռ կան նաև ներհոդային վնասումներ, օրինակ` մենիսկների, կարելի է կիրառել արթրոսկոպիկ մեթոդը. թափանցել հոդ: Երկրորդ աստիճանի արթրոզի դեպքում միայն արթրոսկոպիկ մեթոդը քիչ արդյունավետէ: Այս դեպքում երբեմն արթրոսկոպիան զուգակցվում է ոլոքը շտկող օստեոտոմիաներով, քանի որ լինում է վերջույթի առանցքի դեֆորմացիա, ինչ շտկել է պետք: Այս վիրահատության դեպքում հարկ է նաև հաշվի առնել հիվանդի տարիքը, քաշը` հետագա բարդություններից խուսափելու համար: Նմանատիպ վիրահատություններն անպայման պետք է զուգակցել ներհոդային ներարկումների (հիալուրոնատների) հետ: Եթե աճառների դեֆորմացիան անցնում է ոսկրերի վրա, բնականաբար, միջամտություն պետք է կատարվի նաև ոսկրային մակարդակով:
Լիարժեք բուժում կարելի է համարել հոդի էնդոպրոթեզավորումը, երբ մաշված հատվածները հեռացնելուց հետո տեղադրվում է արհեստական հոդ:
7. Կարելի՞ է արթրոզը բուժել ժողովրդական մեթոդներով:
Քանի որ արթրոզն իր մեջ ունի որոշակի բորբոքային կոմպոնենտ, ժողովրդական միջոցներով հնարավոր է հանել, մեղմացնել այդ բորբոքումը, բայց այն բուժել հնարավոր չէ, քանի որ նույնիսկ բժշկական կոնսերվատիվ մեթոդներով արթրոզը չի բուժվում:
8. Ինչպիսի՞ն են բուժման արդյունքները:
Արթրոզի բուժման մասին խոսելը դժվար է, որովհետև այն հաճախ օրգանիզմի բնական ընթացքի՝ ծերության հետևանք է և լիարժեք բուժման ենթակա չէ: Սա առաջնային արթրոզն է, որի դեպքում հոդը, աճառը ենթարկվում են մաշվածության, ինչը հնարավոր չէ վերականգնել: Երկրորդային արթրոզի դեպքում առաջնային հիվանդությանը զուգահեռ ձեռնարկվում են միջոցներ հնարավորին թեթևացնելոու և կանխարգելելու արթրոզը:
9. Անհրաժե՞շտ է պահպանել սննդակարգ արթրոզի ժամանակ:
Սնունդը պետք է լինի առողջ, վիտամիններով, սպիտակուցներով հարուստ, սակայն բացառվի ավելորդ քաշ հավաքելու հավանականությունը:
10. Ինչպե՞ս ընտրել ծնկակալներ արթրոզի ժամանակ:
Ծնկակալները արթրոզի ժամանակ այնքան էլ արդյունավետ չեն և իմաստ չունի օգտագործել: Դրանք, սովորաբար, օգտագործվում են տարբեր վնասումների ժամանակ (կապաններ, մենիսկներ և այլն)` ֆիքսում են հոդը և ապահովում նրա կայունությունը:
11. Արթրոզի ժամանակ տրվո՞ւմ է հաշմանադամություն:
Դա կախված է հոդի ֆունկցիայի խանգարման աստիճանից, և որոշվում է փորձաքննությամբ:
12. Կարելի՞ է մերսում արթրոզի ժամանակ:
Մարմնի ընդհանուր մերսում կարելի է, սակայն հոդի շրջանում մերսումը որևէ օգուտ տալ չի կարող և չի կարելի: Այլ բան է՝ շարժումների սահմանափակման դեպքում բուժական ֆիզկուլտուրան:
13. Ի՞նչ է ձևափոխվող արթրոզը, գոնարթրոզը:
Ձևափոխվող արթրոզը հոդերի դեգեներատիվ դիստրոֆիկ հիվանդություն է, որն, առաջին հերթին, ախտահարում է հոդաճառները, այնուհետև տարածվում է շրջակա հյուսվածքների՝ կապանների, ոսկրերի վրա: Գոնարթրոզը դրա տեսակներից է` ըստ տեղակայման: Գոնարթրոզը օստեոարթրոզի գործընթացի առկայությունն է ծնկան հոդում: Կոնք ազդրային հոդում այն կոչվում է կոքսարթրոզ, իսկ ուսային հոդում` օմարթրոզ:
14. Ի՞նչ ախտանիշներով է արտահայտվում գոնարթրոզը:
Գոնարթրոզին բնորոշ են այն ախտանիշները, որոնք լինում են արթրոզների ժամանակ:
15. Ինչպե՞ս է ախտորոշվում գոնարթրոզը:
Ախտորոշումը նույնն է, ինչ արթրոզների ժամանակ:
16. Օգնո՞ւմ է բլոկադան ծնկան հոդի գոնարթրոզի ժամանակ:
Ծնկահոդի բլոկադան հոդը ցավազրկում է, մեղմացնում կամ հանում բորբոքումը, սակայն հոդի մաշվածությանն օգնել չի կարող, անգամ կարող է վնասել, որովհետև հորմոնալ դեղերն ունեն արտահայտված խոնդրոսուպրեսիվ հատկություն, այսինքն, նրանք քայքայում են աճառները և հաճախակի ներարկումներն այդ առումով վտանգավոր են:
17. Ի՞նչ ֆիզիոթերապևտիկ մեթոդներ են կիրառվում ծնկան հոդի արթրոզի և գոնարթրոզի ժամանակ:
Ֆիզիոթերապևտիկ բոլոր միջոցները, որոնք կարելի է օգտագործել՝ ֆոնոֆորեզներ, էլեկտրոֆորեզ, մագնիտոլազեր, ուլտրաձայնային ալիքներ /ՈՒՎՉ/, բայց եթե գոնարթրոզի հետևանքով կա սուր բորբոքում, ապա ֆիզիոթերապիան հակացուցված է, այն կարելի է անել սրացման փուլն անցնելուց հետո:
18. Ի՞նչ բարդություններ կարող են լինել ծնկան հոդի արթրոզի և գոնարթրոզի ժամանակ:
Բարդությունները հոդում շարժումների սահմանափակումը և արդյունքում հոդի ֆունկցիայի խանգարումն է: Առաջանում են տարբեր աստիճանի արտահայտված կոնտրակտուրաներ, երբ հոդը հնարավոր չէ անգամ շարժել:
19. Հնարավո՞ր է աբողջովին բուժել ծնկան հոդի արթրոզը և գոնարթրոզը:
Ոչ:
20. Ի՞նչ գործոններ են ազդում ծնկան հոդի արթրոզի պրոգնոզի վրա:
Որքան հիվանդը շուտ է դիմում բժշկի, այնքան բուժումն արդյունավետ է: Վիրահատական միջամտությունն ոչ բոլոր տարիքներում է նպատակահարմար: Երիտասարդների մոտ այն ցանկալի չէ, քանի որ էնդոպրոթեզը ունի իր օգտագործման ժամկետը և որքան ուշ տեղադրվի, այնքան ավելի ձեռնտու է: Ցանկալի է այն տեղադրել 60 տարեկանից հետո: Ազդող գործոններից են՝ ավելորդ քաշը, վնասվածքները, ծանրաբեռնվածությունը:
21. Ինչպե՞ս կանխարգելել ծնկան հոդի արթրոզը:
Պետք է հետևել քաշին և կարգավորել այն, բուժել ինֆեկցիոն քրոնիկ օջախները, ակտիվ, առողջ ապրելակերպ վարել, խուսափել վնասվածքներից, ծանրաբեռնվածությունից, վնասակար սովորություններից:
21.02.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ